Աշխարհ

01.10.2021 16:16


Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ երկիրը սահմանադրական փոփոխությունների կարիք ունի

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ երկիրը սահմանադրական փոփոխությունների կարիք ունի

Հինգշաբթի ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում՝ խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը կհամապատասխանի մեր ժամանակների մարտահրավերներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Խորհրդարանն ունի դրա համար համապատասխան բոլոր լիազորությունները՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական տեսանկյունից»,-նշել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը:

Շենթոփը կարծում է, որ եթե կա կամք և անկեղծ ցանկություն, երկրի մայր օրենքում փոփոխությունները կարող են իրականացվել:

Այս խորագրի վերջին նյութերը