Բեռնատարը կողաշրջվել և վնասել է երկաթուղային գիծը. Վրաստանի հետ կապը 4.5 ժամով ընդհատվել է
Լոռու մարզի Սանահին-Թումանյան հատվածում գտնվող կամրջի վրա երեկ`սեպտեմբերի 30-ին, ժամը 23:30-ին, գյուղմթերք տեղափոխող MAN բեռնատարը, կորցնելով կառավարումը, կողաշրջվել է և վնասել երկաթուղային ենթակառուցվածքը: Տեղեկությունը հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից։
Վթարի հետևանքով Վրաստանի հետ միջազգային հաղորդակցությունն ընդհատվել է 4,5 ժամով:
Երկաթուղային գծերի վրա ընկած կամրջի ցանկապատի հատվածները և բանջարեղենը վնասել են 100 մետր երկարությամբ կոնտակտային ցանցը: Հարավկովկասյան երկաթուղու վերականգնողական խմբի ջանքերով ցանցը վերականգնվել է և գծերը մաքրվել են հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում:
Միջադեպի պատճառով ուշացել են Երևան-Բաթումի միջազգային ուղևորատար և Վրաստանից Հայաստան ուղևորվող բեռնատար գնացքները:
Տեղեկացվում է, որ 2021 թվականին ՀԿԵ ենթակառուցվածքի վրա արտաքին ազդեցության դեպքերն ավելացել են՝ վտանգելով երթևեկության անվտանգությունը: Եթե 2020 թվականին գրանցվել էր 35 նման դեպք, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին` արդեն 70: Վանաձոր-Ալավերդի հատվածում գտնվող Փամբակի կիրճը ամենավտանգավոր հատվածն է, այստեղ գրանցվում է երկաթուղային գծերի վրա տրանսպորտային միջոցների ընկնելու ամենամեծ թիվը: Հատկապես շատ դեպքեր են տեղի ունենում աշնանանն ու գարնանը, երբ վատ եղանակն էլ ավելի է բարդացնում երթևեկության պայմանները:
ՀԿԵ-ն ՀՀ ոստիկանության հետ համատեղ բացատրական և կանխարգելիչ աշխատանքներ է տանում այս հատվածում տրանսպորտային միջադեպերը կանխելու համար: Ընկերությունը ևս մեկ անգամ կոչ է անում տրանսպորտային միջոցների վարորդներին զգոն լինել երկաթուղային կոմունիկացիաները հատելիս և ներողություն է խնդրում ուշացած գնացքի ուղևորներից պատճառած անհարմարության համար:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: