iPhone 13-ի դիսփլեյը ճանաչվել է աշխարհում լավագույնը
Մրցանակային iPhone 13-ի էկրանը պարգևատրվել է DisplayMate լաբորատորիայի կողմից, տեղեկացնում է Լենտա.ռու-ն՝ հղում կատարելով iClarified-ին։
Լաբորատորիայի մասնագետները թեստերի արդյունքներով ֆլագմանի էկրանին շնորհել են «Սմարթֆոնների լավագույն դիսփլեյ» տիտղոսը։
Ինչպես նշվում է կազմակերպության հաշվետվությունում, iPhone 13 Pro Max-ը ունի «գերազանց դիսփլեյ համաշխարհային դասի բարձր մակարդակի սմարթֆոնների համար»։ Հաղորդագրությունում ասվում է, որ էկրանն ունի տրամագծի գերազանց ճշգրտություն և արտադրողականություն, որը վիզուալ առումով չի տարբերվում իդեալականից։
Թեստերի արդյունքներով՝ Apple սարքի առաջնային վահանակը ստացել է A+ վարկանիշ և, համաձայն տվյալների, 12 ռեկորդ է սահմանել։ Մասնավորապես, դիսփլեյն ունի գունահաղորդման ամենաբարձր բացարձակ ճշգրտություն, գույնի ամենափոքր առավելագույն փոփոխություն, լայնէկրան պատկերի ցայտունության ամենաբարձր մակարդակ OLED-մատրիցաների համար, էկրանի առավելագույն տեսանելի թույլատրում։
«iPhone 13 Pro Max-ն ունի բազմաթիվ կարևոր կատարելագործումներ, բարելավումներ և դիսփլեյի ֆունկցիոնալ հնարավորություններ, այդ թվում՝ արտադրողականության բազմաթիվ նոր ռեկորդներ, որոնք կարճ նկարագրված են ստորև»,-ասվում է եզրակացությունում։
iPhone 13 Pro Max-ն ունի 6,7 դյույմ OLED-էկրան, Super Retina XDR՝ 2778 х1284 պիքսել թույլտվությամբ և պատկերի թարմացման 120 հերց հաճախականությամբ։ Սերիայի ամենաթանկ սարքը Ռուսաստանում 160 հազար ռուբլի է։
2020թ. աշնանը լավագույն դիսփլեյի կոչումը շուկայում iPhone 12 Pro Max-ի էկրանինն էր։ Թեստերի արդյունքներով՝ նոր սարքի առաջնային վահանակը որակի 11 ռեկորդ է սահմանել։

Աղբյուրը՝ news.am