Աշխարհ

01.10.2021 10:47


Լիանա Գյուրջյանը գերազանցել է թուրք մարզուհու արդյունքը և դարձել ծանրամարտի Մ-20 ԵԱ հաղթող

Լիանա Գյուրջյանը գերազանցել է թուրք մարզուհու արդյունքը և դարձել ծանրամարտի Մ-20 ԵԱ հաղթող

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել է Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը:

Գյուրջյանը երկամարտում գրանցել է 216 կգ (95+121) արդյունք: Լիանան 3 կգ-ով գերազանզել է 2-րդ հորիզոնականում հանգրվանած թուրք Սարա Յենիգունին:

Հայ ծանրորդները Ֆինլանդիայում շարունակում են հաջող ելույթները: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ,), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) ու Կարեն Մարգարյանը (81 կգ): Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Գրիգորյանը (81 կգ), իսկ Միլենա Խաչատրյանը (76 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

Աղբյուրը՝ ArmSport.am

Այս խորագրի վերջին նյութերը