Քաղաքական

01.10.2021 10:24


Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 64 հազար 76 ուղևոր․ «Ժողովուրդ»

Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 64 հազար 76 ուղևոր․ «Ժողովուրդ»

«Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 64 հազար 76 ուղևոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-օգոստոս ամիսներին մեկնել է 701 հազար 750, իսկ ժամանել 653 հազար 697 ուղևոր, այսինքն՝ չի վերադարձել 48 հազար 53 քաղաքացի:

«Շիրակ» օդանավակայանից այս տարվա 8 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղևոր՝ 16 հազար 23 ուղևորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը, չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա:

Մյուս կողմից՝ տեղեկացնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը չի շահագործվել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օդանավակայանն իրականում փակվել է վերանորոգման և հետագայում ռազմական նշանակության ծառայելու համար, այն նաև ծառայելու է ռազմական օդանավերի համար։ Այժմ այն բաց է, շահագործվում է, և այս ցուցանիշն առաջիկայում ևս կփոփոխվի»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը