Քաղաքական

01.10.2021 09:01


Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո»-ն, կալանավորվել է

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո»-ն, կալանավորվել է

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո»-ն, կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Փաստինֆո֊ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Հարությունյանը։

Պաշտպանի փոխանցմամբ՝ կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։

Նշենք, որ ավելի վաղ կալանավորվել էր ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը