«Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը». ՌԴ ԱԳՆ արձագանքը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին Ալիևի հայտարարություններին
«Ակնհայտ է, որ առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում առկա տարաձայնությունների հաղթահարմանը: Փոխարենը չափազանց կարևոր է հնարավորություն ստեղծել փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելու համար»,-ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» պարտադիր բացման մասին:
Վերջինս հավելել է, որ և՛ Բաքվից, և՛ Երևանից բարձրագույն մակարդակով հայտարարվել է «հարաբերություններում նոր էջ բացելու, դրանց աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին»: «Մեր աշխատանքում կենտրոնանում ենք այդպիսի դրական կետերի վրա»,- ընդգծել է Զայցևը:
«Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի ձևաչափով շարունակում է աշխատել: Մեր կողմից ողջունում ենք Բաքվի և Երևանի դրական տրամադրվածությունը փոխընդունելի, փաթեթային պայմանավորվածությունների հասնելու հարցում, ինչը հեռանկարում թույլ կտա համատեղ աշխատանքը տեղափոխել գործընկերային համագործակցության հարթություն»,-ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին՝ վերջինս նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելությունները տարածաշրջան բարենպաստ պայմաններ կստեղծեն նման հանդիպման կազմակերպման համար, ինչը լուրջ նախապատրաստական աշխատանքներ է նախատեսում:

Աղբյուրը՝ tert.am