Աշխարհ

30.09.2021 22:22


Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել ադրբեջանական կողմի հայտարարությունների ու գործողությունների հետ կապված

Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել ադրբեջանական կողմի հայտարարությունների ու գործողությունների հետ կապված

Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրի պատճենը ընդունելիս դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, երկու վարորդների ձերբակալման առնչությամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը, Ամիր Աբդոլլահիանը նաև զարմանալի ու ափսոսանք հարուցող է անվանել ադրբեջանական կողմից հնչող բացասական հայտարարությունները։

Աբդոլլահիանը նշել է, որ զորավարժությունների անցկացումը երկրների ինքնիշխան իրավունքն է և մատնանշելով Իրանի սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի գործողությունները, հավելել է. «Իրանը չի հանդուրժում իր ազգային անվտանգության դեմ սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունը և այդ առումով իրականացնելու է ցանկացած անհրաժեշտ քայլ։ Դեսպանն իր հերթին հույս է հայտնել, որ վերջին եղելությունները կհարթվեն երկու երկրների պաշտոնյաների երկխոսության միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը