ԼՂ հարցով կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ. Պուտինը՝ Էրդողանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխզիջումային որոշումների անհրաժեշտությունը, լրագրողների հետ զրույցում ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ria.ru-ն:
«Եվ, իհարկե, խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին: Ռուսական կողմից ընդգծվեց, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանների սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

Աղբյուրը՝ aysor.am