Արտակարգ դեպք՝ Երևանում. 7 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի 1-03 շտապօգնության կայանից արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Ահարոնյան փողոցի շենքերից մեկից 7 քաղաքացու տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրանցից 3-ը անչափահասներ են, ովքեր տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ 4-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք թունավորվել։
Ոստիկանությունը պարզում է նաև վերջիններիս ինքնությունը։
Տեղափոխվածներն են 13-ամյա Անգելինա Զ-ն, 4-ամյա Նարե Գ-ն, 3-ամյա Անի Ա-ն, 21-ամյա Ալվարդ Ա-ն, 39-ամյա Մարիա Վ-ն, 21-ամյա Ժենյա Զ-ն և 41-ամյա Քրիստինա Վ-ն։