Մեկնաբանություն

30.09.2021 13:59


Ալիևի «ողջույնները» Փաշինյանին՝ «Երևանը հին ադրբեջանական քաղաք է»

Ալիևի «ողջույնները» Փաշինյանին՝ «Երևանը հին ադրբեջանական քաղաք է»

Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է «խաղաղության դարաշրջան» բացելու մասին։ Իսկ դա վատ նշան է, քանզի Նիկոլի ասածները հակառակ իմաստն ունեն ու հակառակ արդյունքի են բերում։

Եթե հիշում եք, խաղաղության մասին Նիկոլը խոսում էր նաև 44–օրյա պատերազմից։ Նրա կինը՝ Աննա Հակոբյանն առաջարկում էր փամփուշտները ձուլել ու զարդեր պատրաստել։ Աննան նաև Մեհրիբանին էր հրավիրում Արցախ՝ մուղամ լսելու։ Այդ ամենն ավարտվեց Արցախի պետականության կորստով, հազարավոր զոհերով, Հայաստանի ինքնիշխանության մակարդակի էական նվազեցմամբ։

Հիմա Նիկոլը կրկին խաղաղասիրական դերի մեջ է։ Ու որքան շատ է նա խոսում խաղաղության դարաշրջանի մասին, այնքան ավելանում է Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակը։

Ի դեպ, Նիկոլի այսօրվա խաղաղասիրական ելույթին արձագանքել է ադրբեջանցի իր սիրելի կոլեգան՝ Իլհամը։ Ադրբեջանի նախագահը «ողջույններ» է հղել ՀՀ «ժողվարչապետին»՝ հայտարարելով, որ Սյունիքը (Իլհամի ձևակերպմամբ՝ Զանգեզուրը) ադրբեջանական տարածք է։

Ալիևը չի բավարարվել «զանգեզուրյան ողջույններով» և ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում նաև հայտարարել է, որ Երևանն է հին ադրբեջանական քաղաք ու իրենք պատրաստվում են ոտքով, ավտոմեքենաներով ու ինքնաթիռով վերադառնալ այնտեղ։ Փոխաբերական իմաստով սա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է գրավել Երևանն առանց կրակոցների, քանզի Նիկոլի «խաղաղության դարաշրջանը» տալիս է այդ հնարավորությունը։

Իրական ու արժանապատիվ խաղաղություն Նիկոլի հետ բացառվում է։ Նիկոլով միայն լինելու է պատերազմ, պարտություն, նվաստացում։ 44–օրյա պատերազմն ու դրա արդյունքները վկա։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը