Տնտեսական

30.09.2021 13:06


Ծախսերը կաճեն 18,2%-ով, պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 60,2%-ը. Կառավարությունը հավանություն տվեց 2022-ի բյուջեի նախագծին

Ծախսերը կաճեն 18,2%-ով, պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 60,2%-ը. Կառավարությունը հավանություն տվեց 2022-ի բյուջեի նախագծին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց 2022-ի բյուջեի նախագծին:

Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով.

«2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական ենթակառոուցվածքային, կրթական և սոցիալական միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում լավագույն միջավայր ստեղծել 2022-ին և հետագա տարիներին կառավարության կողմից սահմանված տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենալու թիրախին հասնելու համար:

Նախատեսվում է, որ 2022-ին Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով և կկազմի 23.4%: Պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,2 տոկոսը՝ 242.2 մլրդ դրամ, իսկ պետական պարտքը 2022-ի տարեվերջին կկազմի ՀՆԱ-ի 60,2 տոկոսը:

2022-ին բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 188.4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27,8 տոկոսը: Սա 2021-ի համեմատ ավելի է 18,2 տոկոսով:

Տնտեսական և սոցիական ենթակառուցվածքներին ուղղվող ֆինանսական միջոցները կարձանագրեն աննախադեպ աճ, դրանք 2022-ին կհասնեն ՀՆԱ 4,4 տոկոսի

Ենթակառուցվածքների և տարածքային զարգացմանն ուղղվող ծարգրերի բյուջեով նախատեսված հատկացումների հանրագումարը կկազմի 288, 6 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 31,6 տոկոսով:

ԿԳՄՍ ոլորտներին տրամադրվող ֆինանսավորումը կկազմի 223,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 27,4 տոկոսով:

Գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվելու է 25,1 մլրդ դրամ, ինչը մոտ 83 տոկոսով ավելի է, քան հատվացվել է 2021-ի բյուջեով:

Սոցիալական ապահովության ծրագրերի համար հատկացված է մոտ 580 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է շուրջ 15 տոկոսով:

2022 թվականի բյուջեի եկամուտները սահմանվել են 2 տրլն 946.2 մլրդ դրամ»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը