Մեկնաբանություն

30.09.2021 12:23


Նիկոլի ու Իլհամի խորհրդանշական պահվածքները

Նիկոլի ու Իլհամի խորհրդանշական պահվածքները

Նիկոլ Փաշինյանի բերած ու նրա պարտված պատերազմում մենք ունեցանք հսկայական զոհեր ու լրջագույն ռազմավարական կորուստներ։

Մեր զոհերի թվաքանակի հստակություն դեռ չկա։ Չկա հստակություն նաև անհետ կորածների մասին։

Մեր զոհերին Նիկոլն անդեմ թողեց։ Պոլիէթիլենային տոպրակների մեջ։

Մեր տղաները հերսաբար կռվել են, մինչև զոհվելը հազարավոր թշնամիների վերացրել։ Մերոնցից ոմանք զոհվել են վերևից եկող կրակից անպաշտպան լինելու պատճառով։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի «Նիկոլի»՝ Արայիկ Հարությունյանի «պաշտպանած» օդը մահվան աղբյուր է դարձել հազարավորների համար։

Նիկոլի անխելքությունից մենք պատերազմ ստացանք, իսկ վախկոտությունից ու իշխանամոլությունից՝ հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ։ 2020–ի հոկտեմբերի 7–ին ու հոկտեմբերի 19–ին նա կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց գերադասել է մերոնց տանել մահվան բերան, շարունակել իր «Հաղթելու ենք»–ը։

«Հպարտ» քաղաքացիներին սիրող ու նրանց առջև խոնարհվող Նիկոլը մեր զինվորներին տարավ մահվան բերան, հետո դիակները շաբաթներով ու երբեմն ամիսներով պահեց սառնարանների մեջ, գցեց պոլիէթիլենային տոպրակների մեջ ու անդեմ դարձրեց մեր հերոսներին։

Նիկոլը չգնահատեց զինվորի կյանքը ու չհարգեց զինվորի մահը։ Միայն ընդդիմությունն է տեր կանգնում ու արժեվորում մեր զոհված հերոսներին։ Դեպի Եռաբլուր երթի ճանապարհին անուն առ անուն հնչեցվում էին բոլոր զոհերի անունները։

Նիկոլն ուզում է զոհերին վերածել վիճակագրության, այն էլ՝ կեղծվող վիճակագրության։ Նա ուզում է անանուն թողնել զոհերին։

Շատ խորհրդանշական է, որ ի հակառակ Նիկոլի պահվածքի՝ Բաքվում Իլհամ Ալիևը 44–օրյա պատերազմի իրենց զոհերի նկարներով երթ կազմակերպեց։

Նիկոլը տոպրակների մեջ է գցում զոհվածներին ու թողնում անտեր, Իլհամը՝ ադրբեջանցի զոհերի նկարներով երթ է անում։ Նիկոլը փորձում է մոռացության տալ զոհերին, Արցախը և ամեն ինչ։ Իլհամը բացել է ախորժակն ու օգտվելով Նիկոլի «խաղաղասիրությունից»՝ ցանկանում է Երևան մտնել։

Մեր թշնամիները Հայաստանի դեմ պատերազմը շարունակում են։ Նույնը անում է Նիկոլը ներսից։ Այս պայմաններում Հայաստանը շանս ունի՞։ Հարցը հռետորական է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը