Լրահոս

30.09.2021 16:57


Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Սեպտեմբերի 29-ին կատարվել է 56 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր:
Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13180 քաղաքացու հետազոտություն, որից 1149-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը