Ինչո՞ւ են սահմանային բժշկասանիտարական երեք հսկիչ կետերի պետերը միաժամանակ ազատվել աշխատանքից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Փաստ» թերթի տեղեկություններով, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական 7 հսկիչ կետերի պետերի պաշտոններից 4-ը թափուր են: Դրանցից 3-ի համար մրցույթ է հայտարարված («Զվարթնոց» օդանավակայան, Բավրա, Մեղրի), ընդ որում, այդ երեք պաշտոններն էլ թափուր են դարձել այս ամիս, իսկ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետն ընդհանրապես մեկ տարուց ավելի է, ինչ պետ չունի, թեպետ, ըստ օրենքի, թափուր պաշտոն առաջանալուց հետո 3 ամսվա ընթացքում պետք է մրցույթ հայտարարվեր:
Մեր ունեցած տեղեկություններով, համակարգում առնվազն տարակուսած են, որ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերից երեքի պետերին միաժամանակ աշխատանքից ազատել են: Այդ կետերը, ի թիվ այլ գործառույթների, կարևոր դերակատարություն ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ընդ որում՝ թեստավորման հետ կապված բավական լուրջ գումարներ են այստեղ շրջանառվում:
Ի դեպ, թեստավորման գների առումով անհասկանալի հարցադրումներ կան մարդկանց մոտ. բանն այն է, որ սահմանը հատելիս վճարում են 14000 դրամ, այնինչ հիմա արդեն պարզ է դառնում, որդա հնարավոր է անել 7-9 հազար դրամով, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի էժան: Ինչևէ, թե որն է եղել միանգամից երեք պետերին աշխատանքից ազատելու պատճառները, դեռևս ճշտել չհաջողվեց, թեպետ համակարգում չեն բացառում նաև քաղաքական դրդապատճառները:
Ինչո՞ւ են սահմանային բժշկասանիտարական երեք հսկիչ կետերի պետերը միաժամանակ ազատվել աշխատանքից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Փաստ» թերթի տեղեկություններով, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական 7 հսկիչ կետերի պետերի պաշտոններից 4-ը թափուր են: Դրանցից 3-ի համար մրցույթ է հայտարարված («Զվարթնոց» օդանավակայան, Բավրա, Մեղրի), ընդ որում, այդ երեք պաշտոններն էլ թափուր են դարձել այս ամիս, իսկ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետն ընդհանրապես մեկ տարուց ավելի է, ինչ պետ չունի, թեպետ, ըստ օրենքի, թափուր պաշտոն առաջանալուց հետո 3 ամսվա ընթացքում պետք է մրցույթ հայտարարվեր:
Մեր ունեցած տեղեկություններով, համակարգում առնվազն տարակուսած են, որ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերից երեքի պետերին միաժամանակ աշխատանքից ազատել են: Այդ կետերը, ի թիվ այլ գործառույթների, կարևոր դերակատարություն ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ընդ որում՝ թեստավորման հետ կապված բավական լուրջ գումարներ են այստեղ շրջանառվում:
Ի դեպ, թեստավորման գների առումով անհասկանալի հարցադրումներ կան մարդկանց մոտ. բանն այն է, որ սահմանը հատելիս վճարում են 14000 դրամ, այնինչ հիմա արդեն պարզ է դառնում, որ դա հնարավոր է անել 7-9 հազար դրամով, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի էժան: Ինչևէ, թե որն է եղել միանգամից երեք պետերին աշխատանքից ազատելու պատճառները, դեռևս ճշտել չհաջողվեց, թեպետ համակարգում չեն բացառում նաև քաղաքական դրդապատճառները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: