Քաղաքական

30.09.2021 07:13


Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել

Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել

Հրապարակը գրում է․ Մենք տեղեկացրել էինք, որ ժամեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը):

Քիչ առաջ տեղեկացանք, որ դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել։

Նշենք, որ վաղը տեղի կունենա Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ որ այսօր խուզարկություն են իրականացրել պաշտապանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՊՆ այլ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում։

Այս խորագրի վերջին նյութերը