Թեստերի պատասխանները գործատուներին պետք է հանձնվեն հոկտեմբերի 15-ից. Ռոբերտ Հայրապետյան
Ինչպես հայտնի է, որոշ փաստաբաններ, իրավաբաններ առաջիկայում պատրաստվում են իրավական քայլեր ձեռնարկել՝ նախարար Ավանեսյանի հայտնի հրամանն ու հաստատած կարգերը վիճարկելու համար։ Մի ճանապարհը Սահմանադրական դատարանն է, մյուսը՝ վարչական։ Ինչպես տեղեկացանք կամավոր-պարտադիր պատվաստման հարցերում քաղաքացիների իրավունքների հարցը բարձրացնող իրավաբան Ռոբերտ Հայրապետյանից՝ այս պահին գոնե իրենց կողմից վարչական դատարան ուղարկված որևէ դիմում չկա։ Ինչո՞ւ, չէ՞ որ վարչական դատարանը կարող է հայցի ապահովման միջոց կիրառել նախարար Ավանեսյանի որոշումների հետ կապված, քանի դեռ չենթարկվողների նկատմամբ տույժեր, հարկադրանքի այլ միջոցներ չեն կիրառվել։
Ռոբերտ Հայրապետյանն ի պատասխան ասաց․ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասով դեռ ժամկետ ունենք, քանի որ հանրության մոտ թյուրըմբռնում է, որ բացասական արդյունքի մասին թեստերը պետք է տրամադրվեն հոկտեմբերի մեկին, այնինչ նախարարի հրամանից ակնհայտորեն բխում է, որ աշխատակազմին տեղեկացնելու պարտավորությունը աշխատողների համար ոչ թե հոկտեմբերի 1-ին է, այլ հոկտեմբերի 15-ին։ Այսինքն՝ մինչև դեռ հոկտեմբերի 15-ը մենք ժամանակ ունենք՝ վարչական դատարան անհատական դիմում ներկայացնելու, եթե մինչ այդ, իհարկե, Սահմանադրական դատարանը չկասեցնի դրա գործունեությունը։ Եվ գործատուները, բնականաբար, աշխատողներից իրավունք չունեն պահանջելու այդ տեղեկանքները մինչև ամսի 15-ը»։
Նաև Ռոբերտ Հայրապետյանը բացատրում է․ քաղաքացու՝ դատարան դիմել կարողանալու համար պետք է մինչ այդ նրա համար առաջանա որևէ հետևանք։ «Որպեսզի ես այդ բացասական հետևանքը վիճարկեմ վարչական դատարանում։ Սակայն քանի դեռ ինձ համար այդ բացասական հետևանքը չի առաջացել և մինչև հոկտեմբերի 15-ը չի կարող առաջանալ, ես դիմեմ դատարան, որ ի՞նչ ասեմ»։
Ի դեպ, հոկտեմբերի 15-ի ժամկետների հետ կապված` Ռոբերտ Հայրապետյանի հաշվարկը․ նախարար Ավանեսյանի հրամանն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ին․ քանի որ նախարարի հրամանը նորմատիվ-իրավական ակտ է, ապա, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ այն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման պահից՝ հոկտեմբերի 1-ից։ Իսկ այդ ակտով սահմանված 14-օրյա ժամկետը սկսում է սահմանվել ակտի` ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից, այսինքն՝ հոկտեմբերի 2-ից։ Իսկ հոկտեմբերի 2-ին գումարելով 14, ստացվում է հոկտեմբերի 15։
Հետևաբար, միայն ամսի 15-ից գործատուները կարող են պահանջել կամ թեստը, կամ պատվաստման տեղեկանքը։ Այսինքն՝ հոկտեմբերի 1-ից մեզ մոտ առաջանում է այդ՝ 14 օրը մեկ թեստ հանձնելու պարտավորությունը։
Հարցին, որ վստահ ենք, թե, այնուամենայնիվ, կլինեն գործատուներ՝ պետական կամ մասնավոր, որոնք հաստատ կպահանջեն, Ռոբերտ Հայրապետյանն էլ չի բացառում, բայց ասաց, որ դա կլինի իրավական առումով հիմարություն, որը, ինչպեսև մինչև հոկտեմբերի 15-ը կիրառված որևէ տույժ-տուգանք հնարավոր կլինի 3 օրում վիճարկել վարչական դատարանում։

Աղբյուրը՝ hraparak.am