Լրահոս

29.09.2021 15:54


«Վեոլիա ջուրը» առաջարկել է ջրի սակագինը թանկացնել 40-դրամով. նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից. ՀԾԿՀ նախագահ

«Վեոլիա ջուրը» առաջարկել է ջրի սակագինը թանկացնել 40-դրամով. նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից. ՀԾԿՀ նախագահ

«Վեոլիա ջուրը» հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով ջրի սակագինը թանկացնել 40-դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ջրի նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից.

«Ջրի սակագինը պարբերական գործընթաց է: «Վեոլիա ջուրը» ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ընդամենը ենթարկվում ենք ճշգրտման: 2022 թվականի համար արդեն իսկ ջրի բազիսային գինը 214 դրամ է՝ չհաշված սղաճը, ջրի ծավալների փոփոխությունը և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը: Այսինքն այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում:«Վեոլիա ջրի» հայտը մուտք է եղել օգոստոսի սկզբներին, հիմա իրականացվում է մոնիտորինգ: Շրջաններում արդեն ավարտել ենք մոնիտորինգը, հոկտեմբերի 1-ից այն կմեկնարկի նաև Երևանում»,-ասաց Գարեգին Բաղրամյանը և ընդգծեց, որ անապահով խավը ներկայացնող շուրջ 100 հազար բաժանորդի համար սակագինը չի փոխվի: նրանք կստանան արտոնյալ պայմաններով գին:

ՀԾԿՀ նախագահը նաև հայտնեց, որ «Վեոլիա ջրի», Ջրային կոմիտեի և Կառավարության հետ համատեղ քննարկվում է նաև վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխությունների իրականացման հնարավորությունը.

«Բանակցում ենք «Վեոլիա ջրի» հետ առաջիկա 10 տարվա համար հաստատուն գնային քաղաքականություն ունենալու վերաբերյալ: Ենթադրում եմ, որ կունենանք հաստատուն որոշակի գին 10 տարվա համար: Հիմա այդ թվի շուրջ ենք բանակցում»,-ասաց ՀԾԿՀ նախագահը և հավելեց, որ դա չպետք է որևէ ազդեցություն ունենա պետական բյուջե մուտքերի վրա:

Աղբյուրը` pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը