Այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ Հայկոն մահացել է։ Տեղեկությունը Tert.am Life–ի հետ զրույցում հաստատեց ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Նա նշեց, որ երգչի մահը գրանցվել է մոտ կես ժամ առաջ։
Հայկոն 44 տարեկան էր։
Երգիչը մի քանի օր ծանր վիճակում գտնվում էր Միքայելյան հիվանդանոցում։ Օրերս ընկերները տեսանյութ էին տարածել և խնդրել ապատեղեկատվություն չտարածել երգչի առողջական վիճակի վատթարացման մասին։
Նշենք, որ Հայկոն վարակվել էր COVID-19–ով։ Երգիչը տեղափոխվել էր հիվանդանոց, երբ վիճակն արդեն շատ ծանր էր։ Սեպեմբերի 21-ից բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։
Երգիչ Հայկոն մահացել է