Լրահոս

29.09.2021 11:35


25 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 896 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

25 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 896 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 896 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 241 191-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5299 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Սեպտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1208 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 25 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6507-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 461 է, ընդհանուր առողջացածներինը՝ 241 191, փաստացի բուժվողներինը՝ 12 977: Մեկ օրում արվել է 6402 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 705 213 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը