Աշխարհ

29.09.2021 18:47


Թրամփը «Երաժիշտ» մականունով օգնական ուներ, ով նրա համար հանգստացնող մեղեդիներ էր նվագում

Թրամփը «Երաժիշտ» մականունով օգնական ուներ, ով նրա համար հանգստացնող մեղեդիներ էր նվագում

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Երաժիշտ» մականունով օգնական ուներ, որին հանձնարարված էր Թրամփի համար հանգստացնող մեղեդիներ նվագել, երբ նա բարկացած էր: Այս մասին ասվում է նրա նախկին մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի սկանդալային գրքում:

Նախկին նախագահն ու նրա կինը՝ Մելանիան, սուր քննադատության են ենթարկել գիրքը, որը հայտնվել է The New York Times-ում և The Washington Post-ում: Թրամփի ներկայիս մամուլի քարտուղար Լիզ Հարինգթոնը Գրիշեմին բնութագրել է որպես «նախկին դժգոհ աշխատակից» և ասել, որ գիրքը «լի է ստերով»:

Ինչպես գրել է Times-ը՝ վկայակոչելով գիրքը, Թրամփի զայրույթի հաճախակի թիրախներից մեկը Սպիտակ տան գլխավոր իրավաբան Փեթ Չիպոլոնեն է եղել, քանի որ նա զգուշացրնում էր Թրամփին, որ վերջինս փորձում է «ոչ էթիկական կամ անօրինական» անել բաներ:

Թրամփին հանգստացնելու համար «Երաժիշտը» Բրոդվեյի մեղեդիներ է նվագել, այդ թվում ՝ «Հիշողություն»-ը «Կատուներ» մյուզիքլից, ասվում է գրքում:

Ըստ Գրիշեմի՝ Սպիտակ տունը պտտվում էր Թրամփի էգոյի շուրջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը