Քաղաքական

28.09.2021 18:10


Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնով, որ Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել։

«Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության տեքստում։

Այս խորագրի վերջին նյութերը