Դատարանի որոշմամբ այսօր ես զրկված եմ ԵԽԽՎ-ում գերիների հարցը բարձրացնելուց. Արմեն Գևորգյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, որով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ունի 2 նոր պաշտպան՝ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Լուսինե Սահակյանը։
Ալ. Կոչուբաևը ներկա չէր նիստին, իսկ Լուսինե Սահակյանը նշեց, որ Գևորգյանի շահերը կարող է պաշտպանել միայն սույն գործով, քանի որ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված մի շարք քրեական գործերով այլ անձանց է ներկայացրել, կա շահերի բախման խնդիր։ Քննարկումից հետո Լուսինե Սահակյանը ներգրավվեց՝ որպես Գևորգյանի պաշտպան։
Նիստի ընթացքում Արմեն Գևորգյանը ցանկություն հայտնեց հայտարարությամբ հանդես գալ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով երկրից մեկնելու համար դատարանին ներկայացրած թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու առնչությամբ։ Սակայն դատավոր Դանիբեկյանը թույլ չտվեց ընթերցել հայտարարությունը։ Արմեն Գևորգյանն առարկեց, իսկ պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց ինքը ներկայացնել այդ հայտարարությունը, ինչը դատավորը նույնպես չթույլատրեց։ Աննա Դանիբեկյանը հրահանգեց նույնիսկ խոսափողը վերցնել փաստաբանի մոտից՝ հայտարարելով, թե առանց խոսափողի էլ փաստաբանի ձայնը լսելի է։ Ապա դատավոր Դանիբեկյանը, առանց փաստաբանին լսելու, որոշում կայացրեց 1 շաբաթ «ողջամիտ ժամկետ» տրամադրել Լուսինե Սահակյանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար, ու դատական նիստը հետաձգեց:
Այսօրվա նիստի ավարտից հետո Արմեն Գևորգյանը որոշ պարզաբանումներ տվեց լրագրողներին՝ ինչպես իր չհչապարակված հայտարարության, այնպես էլ՝ ԵԽԽՎ աշնանային նիստին իր մասնակցության անհրաժեշտության մասին.
«Սեպտեմբերի 27-30-ը Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, և հավանաբար դուք արդեն գիտեք, որ բավականին հագեցած օրակարգով է, և նաև հայկական օրակարգով է, որովհետև մի քանի հարց կա, որոնք առնչվում են նաև ՀՀ-ին: Ես՝ որպես պատվիրակության հիմնական անդամ, հետևելով նաև ԱԺ նախագահի՝ գործուղման մասին կարգադրությանը, որը ստորագրվել է ամսի 22-ին, պատրաստվում էի մեկնել աշխատանքներին մասնակցելու և այդ կապակցությամբ դիմել եմ դատարանին և նաև դիմել եմ ՀՔԾ-ին՝ խնդրանքով՝ թույլ տալ ինձ այդ ժամանակահատվածում բացակայել, և ներկայացրել եմ համապատասխան փաստաթղթերը: Ամսի 24-ին ես ստացել եմ մերժում՝ դատարանի կողմից: Մերժումը հետևյալն էր, որ «ամսի 28-ին նշանակված է հերթական դատական նիստը, Ձեր ներկայությունը պարտադիր է, ուստի խնդրանքը չի կարող բավարարվել»: Հաշվի առնելով կարևորությունը, որ ես տալիս էի գործուղմանը, ես երկրորդ դիմումն եմ գրել դատարանին՝ ներկայացնելով նոր հանգամանքներ՝ ինչու է կարևոր իմ մասնակցությունը այդ խորհրդաժողովին, և կցել եմ նաև նոր փաստաթղթեր՝ այդ թվում նաև՝ տեղեկանք, որը տրամադրել էր ինձ ԱԺ նախագահը: Երկրորդ դիմումն էլ է մերժվել, ըստ էության առանց որևէ բացատրության: Ընդամենը մեկ տող էր գրված՝ «Ձեր բարձրացրած խնդրին արդեն տրվել է լուծում»:
Տեսեք՝ Խորհրդարանական վեհաժողովը զուտ մենակ պլենար նիստերը չեն, դա պատվիրակությունների լիարժեք աշխատանքն է տեղում: Դու՝ որպես ՀՀ պատվիրակության անդամ, ներգրավվում ես առնվազն քաղաքական խմբերում, որտեղ պետք է զեկույցների, տարբեր հարցադրումների քննարկումներ լինեն, և նաև աշխատում ես համապատասխան հանձնաժողովներում: Սա մեր նոր պատվիրակության առաջին այցն էր, և ըստ էության այնպես ստացվեց, որ հիմա դատավոր Դանիբեկյանի որոշման արդյունքում ՀՀ ընդդիմության ներկայացուցիչներն այսօր այնտեղ չեն՝ անկախ ամեն ինչից:
Կոնկրետ ես ինչ էի պատրաստվում անել: Սեսիայի ընթացքում, ինչպես նաև մեր ԱԺ-ում, կա, օրինակ, գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի հնարավորություն: Օրինակ՝ ես պատրաստվում էի գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացնել մեր գերիների հարցը՝ «Ի՞նչ է անում Եվրոպայի խորհուրդը կամ անելու, որպեսզի շուտափույթ այդ մարդիկ հայտնվեն իրենց տներում, իրենց հայրենիքում»: Եվ նաև պատրաստվում էի անձամբ հանձնել ՀՀ ՄԻՊ-ի պատրաստած երկու զեկույցները, որոնք նվիրված էին այդ թեմաներին: Ըստ էության այսօր ես զրկված եմ այդ հնարավորությունը իրականացնելու և այդ զեկույցները տեղում, Խորհրդարանական վեհաժողովի տարբեր ներկայացուցիչների հետ քննարկելուց: Ես ցանկություն եմ ունեցել տեղում փորձել հանդիպել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ, նաև այս հարցադրումը բարձրացնելով, շեշտադրումներ անելով: Եվ բազմաթիվ այլ հարցեր են եղել և կան օրակարգում, որոնք ես պատրաստվում էի այնտեղ քննարկել»:
Դատարանի դահլիճում չհրապարակված հայտարարության վերաբերյալ որոշ պարզաբանումներ ներկայացնելուց հետո Արմեն Գևորգյանը հռետորական հարց հնչեցրեց.
«Հիմա հարց է առաջանում՝ եթե դատարանը կարողանում է դատական նիստը հետաձգել, որովհետև ինքը պետք է գնա վերապատրաստումների, ինչո՞վ էր առաջնորդվում դատարանը, որ ընդամենը 1 շաբաթ կարող էր հետաձգել այսօրվա նիստը, որպեսզի պատվիրակությունը կարողանար լիարժեք ներկայանալ Խորհրդարանական վեհաժողովին: Հարց է, որի պատասխանը ես գիտեմ, անկեղծ ասած, թույլ տվեք հիմա չկիսվել, որովհետև համենայն դեպս դատավորի այսօրվա գործողությունները, որոնք ձեր ներկայությամբ տեղի ունեցան, այդ հարցի պատասխանն է, որ գործընթացը տեղի է ունենում ինչ-որ անադեկվատության մթնոլորտում»,-ասաց Արմեն Գևորգյանը, ում արդեն երկրորդ անգամ է, որ դատավոր Դանիբեկյանն արգելում է նիստերի դահլիճում հայտարարությամբ հանդես գալ:

Աղբյուրը՝ 168.am