Քաղաքական

28.09.2021 15:48


Սա աննորմալ է․ իմ 25 տարվա պրակտիկայում առաջին անգամ ձեռքիցս խլել են խոսափողը․ Արմեն Գևորգյանի փաստաբան (տեսանյութ)

Սա աննորմալ է․ իմ 25 տարվա պրակտիկայում առաջին անգամ ձեռքիցս խլել են խոսափողը․ Արմեն Գևորգյանի փաստաբան (տեսանյութ)

Իմ 25 տարվա պրակտիկայում առաջին անգամ ձեռքիցս խլել են խոսափողը։ Դատավորն ասում է՝ բարձր ասեք, ձեր ձայնը լսելի է։ Սա աննորմալ է․․․։ Սիլվայի գործով ործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Դատարանը իբր թե քննարկեց իմ՝ դատական նիստի հետաձգման միջնորդությունը՝ չլսելով իմ միջնորդությունը։ Արտառոց որոշում է կայացվել դատական նիստն ընդամենը մեկ շաբաթով հետաձգելով։ Դատավորը գտավ, որ մեկ շաբաթվա ընթացքում ես պետք է ծանոթանամ 80 հատորից ավելի քրեական գործին․․․»,-նշեց Սահակյանը։

Սահակյանն ասաց՝ իր մոտ տպավորություն է, որ դատավոր Դանիբեկյանը ցանկանում է Գևորգյանին զրկել պաշտպան ունենալու հնարավորությունից, բազմաթիվ դատական նիստերի ընթացքում չի եղել մի դեպք, երբ դատարանն արգելի պաշտպանին իրացնելու իր իրավունքները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը