Աշխարհ

28.09.2021 20:15


Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիան թալանում է Սիրիայի ժողովրդին

Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիան թալանում է Սիրիայի ժողովրդին

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 76-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն բռնազավթիչ են և թալանում են Սիրիայի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսները։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին և Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից։

Միքդադը նշել է, որ Թուրքիայի ռեժիմը հերթական անգամ ցույց է տվել, որ հավատարիմ չէ Աստանայի գործընթացին և Իդլիբի մասին Սոչիի համաձայնագրին։ Շեշտել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել և պաշտպանել տարածաշրջանում ահաբեկիչներին՝ մասնավորապես «Ալ Նուսրա» ճակատին։

Սիրիայի ԱԳ նախարարը Թուրքիային մեղադրել է նաև Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները «թուրքականացնելու» և ժողովրդի համար խմելու ջրի խնդիրներ ստեղծելու մեջ։

Նա հայտարարել է, որ Թուրքիայի ռեժիմը Սիրիայի տարածքներում պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքներ է գործել և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ քայլեր ձեռնարկել։

Աղբյւրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը