Լրահոս

28.09.2021 13:16


Արարատի մարզում 26-ամյա վարորդը Ford Focus-ով տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել

Արարատի մարզում 26-ամյա վարորդը Ford Focus-ով տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Զոհրաբ Մ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Կանաչուտ-Դեղձուտ գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել մասամբ ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Զոհրաբ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտակամ հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև սահմանազատել տարածքը, իսկ հետո քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան։

Տապալված էլեկտրասյան պատճառով մի քանի գյուղեր հոսանքազրկվել են, և օպերատիվորեն ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները տեղում ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ խնդիրն արագ կարգավորելու և գյուղերոմ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը