Աշխարհ

28.09.2021 20:45


TikTok-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է մեկ միլիարդը

TikTok-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է մեկ միլիարդը

TikTok-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է մեկ միլիարդը ընդամենը չորս տարի անց այն բանից հետո, երբ չինական ByteDance-ը գործարկեց տեսահոլովակների փոխանակման իր հայտնի հավելվածը, հաղորդել է AP-ն:

Տեսահարթակը 2020 թվականի հուլիսից ներգրավել է ավելի քան 300 միլիոն օգտատիրոջ: Սկզբնապես նախատեսված է եղել 15 վայրկյան տևողությամբ տեսահոլովակների համար. հարթակը հուլիսի սկզբին երկարացրել է դրանց ժամանակը մինչև երեք րոպե` ավելի լայն լսարան գրավելու և YouTube-ի հետ մրցակցելու համար:

Իր հերթին Google-ի դուստր ձեռնարկությունը գործարկեց YouTube Shorts-ը` կարճ ձևաչափում TikTok-ի հետ մրցելու համար:

TikTok-ն այժմ փորձում է մոնետիզացնել իր հարթակի ավելի շատ տրաֆիկ: Անցյալ տարի սոցիալական ցանցը մեծացրեց գովազդը և 2021 թվականի օգոստոսի վերջին գործարկեց նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին ուղղակիորեն գնել կոնտենտ ստեղծողների կողմից հարթակում առաջարկվող ապրանքները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը