Աշխարհ

28.09.2021 19:42


Instagram-ը դադարեցնում է մինչև13 տարեկան երեխաների համար հավելվածը թողարկելու ծրագրերը

Instagram-ը դադարեցնում է մինչև13 տարեկան երեխաների համար հավելվածը թողարկելու ծրագրերը

Instagram դադարեցնում է լուսանկարների փոխանակման նոր հավելվածի թողարկման ծրագրերի, որը նախատեսված էր մինչև 13 տարեկան երեխաների համար, երբ ներքին հաշվետվությունների արտահոսք է տեղի ունեցել, որը ցույց էր տալիս երիտասարդ օգտատերերի հոգեկան առողջության վրա հարթակի ազդեցությունը:

Հավելվածի նոր տարբերակի թողարկումը չի ենթադրում խոստովանանք, որ այդ ծրագիրը վատ միտք էր, իր բլոգում գրել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին:

«Իրականությունն այն է, որ երեխաներն արդեն միացած են Համացանցին, և մենք համարում ենք, որ նրանց տարիքին համապատասխան փորձի զարգացումը, որը մշակված է հատուկ նրանց համար, շատ ավելի լավ է ծնողների համար, քան այն, ինչ մենք ունենք այսօր»,-պարզաբանել է նա:

«Instagram Kids» անվանումը ստացած նախագիծն արդեն ենթարկվել է քննադատության օրենսդիրների և գաղտնիության հարցերով խմբերի կողմից, երբ The Wall Street Journal-ը հրապարակել էր սենսացիոն ռեպորտաժ Facebook-ի ներքին հետազոտության մասին:

Հրապարակման համաձայն՝ հետազոտությունում ասվում էր, որ Instagram-ը ստիպել է դեռահաս աղջիկների մեկ երրորդին վատ զգալ սեփական մարմնի հարցում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը