Քաղաքական

27.09.2021 17:02


Ֆրանսիան ջանք չի խնայի ՄԽ համանախագահության շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար. դեսպանություն

Ֆրանսիան ջանք չի խնայի ՄԽ համանախագահության շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար. դեսպանություն

Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի տարելիցի առիթով:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին»,-ասված է հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցը:

Այս խորագրի վերջին նյութերը