«Եթե ինքը չլիներ, Արցախը չէր վաճառվի․ Նիկոլ, հողերը ծախել ես». Արցախի հերոսի մայր (տեսանյութ)
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Արցախի հերոս մայոր Դավիթ Առուշանյանի տարեց մայրն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր՝ որդու լուսանկարը ձեռքին։
Նա համոզված է, եթե Հայաստանում իշխանության ղեկին չլիներ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չէր սկսվի, լինելու դեպքում էլ կդադարեցվեր շատ ավելի վաղ։
«Եթե ինքը (Փաշինյանը-խմբ.) չլիներ, Արցախը չէր վաճառվի։ Տեսնո՞ւմ եք՝ հանձնել բառը չեմ օգտագործում։ Այն վաճառված է փողով, փաստեր ունեմ ու ասելու եմ։ Նիկոլ, հողերը ծախել ես, երկիրը ծախել ես, որովհետև քոնը չէր։ Ղազանչեցոց եկեղեցու անեծքը քո ընտանիքի վրա, վառվես ամբողջ կյանքում, դժոխքի բաժին դառնաս»,- ասում է զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը։
Ալեհեր կինը պատմում է, որդին հերոս էր նաև կյանքում, 30 տարեկանում արդեն չորս երեխա ուներ։
«Հիմա ումի՞ց պետք է վախենամ, կյանքն ինձ համար գոյություն չունի: Ինքը 5 հազար զոհ չունի, 10-20 ունի, որովհետեւ էդ 5 հազարի հետ ծնողն էլ է մահացել, եղբայրն էլ, քույրն էլ: Ինձ համար կյանք գոյություն չունի: Մի հատ գնացեք Գորիս, Սյունիքը գլխատել է, Առուշ Առուշանյանը, Փարամազյանն իրեն ինչ են արել: Նստացրել է բանտում, որ հող ծախի: Իր համար հող է, մեզ համար՝ հայրենիք: Այ ստոր արարծ, ես քեզ եմ սպանելու: Հեսա դինամիտ եմ ման տալիս հետս: Մի՞թե ձեր մեջ մի Թեհլերյան չկա»,-ասաց կինը, որը Դավիթ Առուշանյանի մայրն է:
Նշենք, որ Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար:
Մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավել զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Նրա հուղարկավորությանը մասնակցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Դավիթ Առուշայնաը ՊԲ շարքերում ծառայել է 2006 թ.-ից: Զբաղեցրած պաշտոններում բարձր մակարդակով կազմակերպել եւ իրականացրել է իր վրա դրված մարտական խնդիրները: Դ. Առուշանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թ. ապրիլին եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ:

Աղբյուրը՝ news.am