Քաղաքական

27.09.2021 13:06


Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիր դեռ չունի. Չավուշօղլու

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիր դեռ չունի. Չավուշօղլու

Թուրքիան դրական է ընդունում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հայտարարությունները, բայց կոնկրետ դեռևս ծրագիր չկա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիր դեռ չկա։ (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանը հայտարարություններ արեց, մենք դրանք դրական ընդունեցինք։ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի առաջարկ է արել Հայաստանին։ Հայաստանն առայժմ դրական պատասխան չի տվել։ Բայց ցանկացած քայլ մենք կքննարկենք Ադրբեջանի հետ և համատեղ կձեռնարկենք»,-ասել է Չավուշօղլուն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք` Փաշինյանը սեպտեմբերի 8-ին կառավարության նիստում հայտարարել էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը