Աշխարհ

27.09.2021 20:45


Թալիբներն արգելել են տղամարդկանց սափրել մորուքն ու վարսավիրանոց այցելել

Թալիբներն արգելել են տղամարդկանց սափրել մորուքն ու վարսավիրանոց այցելել

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժումն աֆղանստանցի տղամարդկանց արգելել է սափրել մորուքը և այցելել վարսավիրանոցներ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Գիլմենդ նահանգի մշակույթի և տեղեկատվության վարչության ղեկավարին, տվյալ որոշումը մկենաբանվում է իսլամի պահանջներով:

Նրա խոսքով՝ տվյալ նահանգում ուժի մեջ մտած սահմանափակումները տարածվում են Աֆղանստանի ողջ տարածքի վրա: Գիլմենդում, ինչպես նաև հարավարևելյան Կանդագար նահանգում ավելի վաղ նաև երաժշտության կատարման արգելք էր սահմանվել:

Ինչպես մասնավորեցրել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը, համապատասխան որոշումները կայացվել են վերջերս ստեղծված իսլամական կողմնորոշման նախարարության հատուկ նիստում:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են սկսել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանն» ավելի ուշ հայտնել է երկրի նոր կառավարության կազմը, որն արդեն անցել է աշխատանքի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը