Աշխարհ

27.09.2021 19:40


Հարոյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայում

Հարոյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայում

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Կադիսը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց «Ռայո Վալեկանոյին»: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը գոլի հեղինակ դարձավ «Կադիսի» կազմում: 29-ամյա պաշտպանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Լա Լիգայում:

«Ռայո Վալեկանոյի» կազմում գոլերը խփեցին Ալվարո Գարսիան, Ռադամել Ֆալկաոն և Իսի Պալասոնը:

Հարոյանը «Կադիսում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից: Նա Իսպանիայի առաջնությունում անցկացրել է վեց հանդիպում և դարձել է մեկ գոլի հեղինակ:

«Կադիսը» 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14 -րդը հորիզոնականը: Իսպանիայի առաջնության ութերորդ տուրում «Կադիսը» կհյուրընկալի «Վալենսիային»: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:

Աղբյուրը`ArmSport.am

Այս խորագրի վերջին նյութերը