Աշխարհ

27.09.2021 18:40


Լուսնի վրա հայտնաբերվել են ձեռակերտ երկուկիլոմետրանոց մետաղյա շինություններ

Լուսնի վրա հայտնաբերվել են ձեռակերտ երկուկիլոմետրանոց մետաղյա շինություններ

Աստղագիտության ու ուֆոլոգիայի սիրահար Սքոթ Ուորինը դարձյալ հայտնաբերել է Լուսնի մակերևույթին հետաքրքիր շինություններ: Ուֆոլոգն ուսումնասիրել է ՆԱՍԱ-ի տիեզերական սարքի տեսագրություններն ու կարողացել գտնել դրանցում մեծաքանակ մետաղյա շինություններ: Նրա խոսքով՝ դրանք ձեռակերտ են, ոչ բնատուր: Ենթադրվում է, որ դրանք կառուցելու համար պատասխանատու են այլմոլորակային ցիվիլիզացիաները, հաղորդում է Planet- today-ը:

Սքոթ Ուորինգը չի հասկանում՝ ինչու ուրիշ մարդիկ չեն հայտնաբերել շինությունը: Նախնական հաշվարկով՝ մետաղյա շինությունն ունի շուրջ երկու կմ երկարություն և շուրջ 1,5 կմ բարձրություն: Օբյեկտը տեղակայված է Երկրի արբանյակի խառնարաններից մեկի մեջ:

Ուֆոլոգը բազմիցս հայտնաբերել է այդպիսի շինություններ և բնավ չի զարմացել վերջին գտածոյից: Նա համարում է, որ հաճախ է տարօրինակ օբյեկտներ հայտնաբերում Տիեզերքում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը