Լրահոս

27.09.2021 10:32


Երևանի կենտրոնում հրազենային վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդը մահացել է

Երևանի կենտրոնում հրազենային վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում, հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակով ընդունված՝ Տավուշի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Խաչատրյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 24-ին, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդու՝ 24-ամյա Սերգեյ Մելիքյանի հետ: Վերջինս նույնպես վնասվածքներ է ստացել:

Սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։

Հիվանդանոց մեկնած Կենտրոնի ոստիկանության ծառայողները պարզել էին՝ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը և 24-ամյա Սերգեյ Մելիքյանը։

Ըստ բժիշկների հայտնածի՝ վերջիններս ի վիճակի չէին կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն էլ՝ միջին ծանր, և գտնվում են վիրահատարանում։

Վիրավորներից Ս. Մելիքյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի որդին էր։

Փաստի առթիվ քննչական 3-րդ բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել էին, որ վիճաբանությունը տեղի էր ունեցել Աբովյան 3/1 հասցեում գործող «ԷՎՆ» սրճարանում առաջացող վիճաբանության ժամանակ, որն այնուհետև շարունակվել է սրճարանից դուրս՝ Աբովյան 5 և 7 հասցեների միջև ընկած միջանցիկ ճանապարհին, որտեղ է

Այս խորագրի վերջին նյութերը