«Մենք ու մեզ նման ընտանիքները մի պատառ ոսկոր ենք՝ կանգնած Նիկոլ Փաշինյանի կոկորդին». Մարգարիտա Խաչատրյան
«Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի ընտանիքը սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ տոնակատարությանը» մասնակցելու հրավեր չի ստացել։ Արցախի 44-օրյա պատերազմում զոհվել է նրա դստեր ամուսինը, իսկ Արցախի առաջին ազատամարտում նա կորցրել է միակ որդուն։
«Մենք ու մեզ նման ընտանիքները մի պատառ ոսկոր ենք՝ կանգնած Նիկոլ Փաշինյանի կոկորդին, նա գիտի, թե ում է կանչում, ում կարողանում է փողով առնել, նրանց է կանչում։ Մենք հրավերի սիրտ չունենք։ Կամ՝ Նիկոլ Փաշինյանն ինչպես է համարձակվում մեր տղաների անունները տալ, խեղկատակություն է, նա դասալիք է, ո՞վ է, որ հայրենիքի համար նահատակված տղաների անունները տա»,-168.am-ի հետ զրույցում ասաց Մարգարիտա Խաչատրյանը։
Նա նշեց, որ Արցախի 44-օրյա պատերազմի 1-ին տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին, կայցելեն «Եռաբլուր»։
«Այսօր էլ ենք գնացել «Եռաբլուր», սևազգեստ մայրերով գնացինք, ծաղիկ խոնարհեցինք մեր որդիների շիրիմներն։ Այս պատերազմը եղավ մեր երազանքները վերջնականապես ջնջելու արհավիրքը, մեծ թվով ընտանիքներ սև հագան։ Արյան գնով ձեռք բերված անկախությունը մտածված պարտության մատնեցին և մեր տարածքները հանձնեցին։ Կսկիծով եմ ասում, բայց ինչի ձգտում էինք, ինչը մեր տղաներն արյան գնով ձեռք բերեցին, իշխանությունը այդ ամենը կործանեց։ Բոլորը նույն նպատակի համար զոհվեցին, բայց այն կամավորներին, որոնց տարան, և որոնք հայրենիքի նվիրյալ էին, միտումնավոր հայրենասերների սպանդ արեցին։
Քանի անգամ Ռուսաստանը հրադադարի ու խաղաղության կոչեր արեց, ու հիմա չգիտեմ, թե ինչ բառերով կոչեմ վարչապետ չեղածին, որը համաձայնության չեկավ։ Ասում էր, որ այդպես անեի, ինձ կասեին՝ դավաճան, բա հիմա իրեն ի՞նչ են ասում, հիմա դավաճան թուրք են ասում»,-հավելեց Մարգարիտա Խաչատրյանը։
Ըստ նրա, 25 տարիների ընթացքում քայլել են բանակի կողքին և միշտ մտածել, որ բանակից թանկ ոչինչ չունեն։ Սակայն արյան գնով ու հաղթանակով ձեռք բերված բանակն այսօր ժողովրդի աչքից գցել են, ցածրացրել են, ոտնատակ տվել արժանապատիվ մարդկանց պատիվը, սպայի արժանապատվությունը։
«Մենք հետ ենք գնում, որևէ առաջընթաց չկա»,-եզրափակեց նա։