Լրահոս

26.09.2021 09:13


Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք (տեսանյութ)

Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք (տեսանյութ)

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության դեպք:

«Մասնավորապես՝ սեպտեմբերի 25-ին, սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում տարածվել են տեսանյութեր, որում հեղինակը ցույց է տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և ռուսերեն լեզվով շեշտում, որ գտնվում է Խանքենդիում։

Ազգային անվտանգության ծառայության և ԱՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ, 2000թ․ ծնված Մ․ Ա․-ն, ով ԱՀ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է։

Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Արցախի Հանրապետության:

Ինչպես նաև հորդորում ենք սոցիալական ցանցերում և այլ հարթակներում չտրվել հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից ուղղորդված ապատեղեկատվությանը և վախի մթնոլորտ ստեղծելուն ուղղված նյութերին»,-ասված է Արցախի ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը