Քաղաքական

25.09.2021 19:32


Դատարանը հետաձգեց Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը. նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն (տեսանյութ)

Դատարանը հետաձգեց Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը. նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հետաձգեց Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը` նշանակելով դատաբժշկական փորձաքննություն:

Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո նոր կքննարկի գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը:

Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի` թե ինչ հիվանդություններ ունի Արմեն Չարչյանը և ինչ բուժում է նրան անհրաժեշտ և արդյոք դրանք համապատասխանում են կալանքի հետ անհամապատասխանելի հիվանդությունների շարքին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին:

Այս խորագրի վերջին նյութերը