Լրահոս

25.09.2021 20:50


Նախկինում կատարված գողությունը բացահայտվեց

Նախկինում կատարված գողությունը բացահայտվեց

Մարտի 21-ին անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Ուջան գյուղի մթերային խանութներից մեկի դուռը և գողացել վճարային սարքը:

Աշտարակի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վճարային սարքը, վնասված վիճակում, հայտնաբերվել էր գյուղի դաշտամիջյան հատվածում։

Ոստիկանության Աշտարակի բաժնի, Արագածոտնի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին՝ դեպքից կես տարի անց, հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման են ենթարկվել 30 և 24 տարեկան երկու երիտասարդ։

Նրանք տվել են խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը