Աշխարհ

25.09.2021 19:25


Մեսին ու Վերատին պատրաստ կլինեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին

Մեսին ու Վերատին պատրաստ կլինեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին կկարողանան մասնակցել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղին, փոխանցում է L'Equipe-ը:

2 ֆուտբոլիստներն էլ վերականգնվել են ծնկի վնասվածքից, սակայն բաց կթողնեն «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:

ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 28-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը