ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում վանդալները կոտրել են Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու վիտրաժները։ Եկեղեցու Facebook-ի պաշտոնական էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնք ներկայացնում են կատարված վանդալիզմի հետևանքները։ Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան դիմակավորված անձը 8 վիտրաժ է կոտրել։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, իսկ վանահայրը և ծխական խորհուրդն անհապաղ միջոցներ են ձեռնարկում եկեղեցու անվտանգությունն ապահովելու և այն պաշտպանելու համար:
Չնայած կատարվածին՝ եկեղեցու դռները բաց են հավատավորների առջև։ Հոգևորականները նշել են, որ արդեն իսկ բազմաթիվ նվիրատվություններ են ստանում գունավոր վիտրաժների վերականգնման համար։
Կալիֆոռնիայում պղծել են հայկական եկեղեցին