Զույգը հրաժարվել է երեխա ունենալուց և գրեթե 30 հազար դոլար ծախսել շների հագուստի վրա
Շոտլանդացի զույգը որոշել է հրաժարվել երեխաներ ունենալուց և 20 հազար ֆունտ ստերլինգ (ավելի քան 27 հազար դոլար) է ծախսել երեք շներին պահելու համար, հայտնել է Daily Mirror-ը:
35-ամյա Քլեր Քելի Ջոնսթոնը և 38-ամյա Ստյուարտ Ջոնսթոնը պատմել են, որ շաբաթական շուրջ 60 ֆունտ են ծախսում երկու պոմերանյան շպիցների և չիհուահուայի հագուստի վրա: «Նրանք այնքան հագուստ ունեն, որ ստիպված էի նրանց համար սեփական պահարան պատրաստել: Ամեն շաբաթ նրանց համար նոր հագուստ եմ գնում»,-ասել է Քլերը:
Ամեն առավոտ զույգը հագցնում է շներին, սանրում և զբոսանքի տանում: Առավոտյան զբոսանքից հետո կենդանիները նախաճաշում են. նրանք նախընտրում են բեկոն և նրբերշիկ: Զույգը կանոնավոր կերպով իր ընտանի կենդանիներին տանում է սրճարաններ և հանգստի: Աշխատանքային շաբաթվա ընթացքում շներին խնամում է դայակը:
Ըստ Քլերի՝ կենդանիները գոհ են իրենց ապրելակերպից. սիրում են հագնվել և խաղալ իրենց խաղալիքներով: «Մենք չենք ծրագրում երեխաներ ունենալ, քանի որ ես իմ շներին վերաբերվում եմ երեխաների պես և սիրում եմ նրանց համար մայր լինելը»,-նշել է նա: