Լրահոս

24.09.2021 18:48


Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 1 աճյուն

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 1 աճյուն

Սեպտեմբերի 23-ին Շուշիում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումները Արցախի տարածքում սեպտեմբերի 24-ին չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,-նշում են ԱԻՊԾ-ից։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև օրս, Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1670 աճյուն:

Այս խորագրի վերջին նյութերը