Երևանի Աբովյան փողոցում կրակել են Տավուշի մարզի 23 և 24 տարեկան բնակիչների վրա. հարուցվել է քրգործ (լուսանկարներ)
2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են՝ 23 և 24 տարեկան:
Նախնական տվյալներով՝ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող սրճարանի հարակից տարածքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 պարկուճ և 3 գնդակ, արնանման հետքեր, պոլիէթիլենային տոպրակ՝ հագուստով, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք վկաներ, այդ թվում՝ ականատես անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: