Լրահոս

24.09.2021 21:53


Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Սեպտեմբերի 23-ին, ժամը 23.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 37-ամյա Արմեն Հ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Այս խորագրի վերջին նյութերը