Քաղաքական

24.09.2021 11:31


Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը ԼՂ-ում, կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը ԼՂ-ում, կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր: Կողմերը անդրադարձել են Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Լիբիայում և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ կարգավորման խնդիրների շուրջ:

Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ հետագա աշխատանքների համար`առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

Նախարարները հանգամանալից քննարկել են քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-ֆրանսիական կապերի զարգացմանը վերաբերող երկկողմ հարցերի լայն շրջանակ: Քննարկվել է հետագա շփումների ժամանակացույցը։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը