Լրահոս

24.09.2021 11:13


18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 906 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 256 554-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5216 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։ Սեպտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1199 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 18 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6415-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 672 է, ընդհանուր առողջացածներինը՝ 238 527, փաստացի բուժվողներինը՝ 11612։ Մեկ օրում արվել է 6221 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 676 198 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը