Քաղաքական

23.09.2021 17:46


Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել. փաստաբան

Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել. փաստաբան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել 2021 թ-ի սեպտեմբերի 25-ին ժամը՝ 12:30-ին, տեղեկացնում է վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ավելի վաղ Ալեքսանյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է, խնդիրներ կան շնչառությա հետ։

Պրոֆեսորի մոտ թոքաբորբ է ախորոշված, բացի այդ՝ այլ հիվանդություններ ևս առկա են։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Այս խորագրի վերջին նյութերը