Քաղաքական

23.09.2021 14:11


Պատվաստումների հետևանքով 35 հազար դեպք եղել է վերարտադրողական առողջության ֆունկցիայի խանգարմամբ, այդ թվում, վիժումներ. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն

Պատվաստումների հետևանքով 35 հազար դեպք եղել է վերարտադրողական առողջության ֆունկցիայի խանգարմամբ, այդ թվում, վիժումներ. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն

Ազգային ժողովում քննարկում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումները։

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանի դիտարկմամբ՝ պատվաստվելը պետք է լինի քաղաքացու գիտակցված որոշումը։

«Այսօր մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ պետությունն իր քայլերով մարդուն տանում է անուղղակի պարտադրման»,-ասաց նա։

Գրիգորյանը նշեց, թե մի կարևորագույն հարցի պատասխան չկա՝ ինչո՞ւ պետք է հիվանդացած, ապաքինված մարդիկ պատվաստվեն։

«Չկա դրա պատասխանը, եթե լիներ, Առողջապահության նախարարը կտար պատասխանը։ Արդեն կան բազմաթիվ հետազոտություններ, BBC-ն հրապարակել է երկու ամերիկյան հետազոտությունների մասին՝ Վաշինգտոնի և Ռոքֆելերի համալսարանների հետազոտությունը, որ հիվանդացած մարդկանց մոտ իմունիտետը լինում է տևական կայուն արդյունավետ ու կարող է անգամ լինել ցմահ։ Հաջորդը՝ բրիտանական հանրային առողջապահության պատասխանատու մարմինը հրապարակել է մի հետազոտություն, որ ուսումնասիրել է չորս միլիոն բրիտանացու 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, որոնք հիվանդացել ու ապաքինվել են քովիդից, նրանց շրջանում արձանագրվել է ընդամենը 15 հազար 893 հնարավոր կրկնավարակում, 487 հավանական կրկնավարակում ու 53 հաստատված կրկնավարակում։ Սա նշանակում է, որ հնարավոր, հավանական կրկնավարակումները կազմել են ընդամենը 0,4 տոկոս, իսկ կրկնավարակման հաստատված դեպքերը կազմել են 0,001 տոկոս»,-ասաց Գրիգորյանը։

Նա հղում կատարեց նաև Երևանի պետական բժշկական համալսարանի հետազոտությանը, որն ասում է՝ 1500 վարակված դեպքի ուսումնասիրությունը մեկ տարվա ընթացքում ցույց է տվել մեկ կրկնավարակի դեպք։

«Այսինքն՝ այս հետազոտությունները փաստում են նրա մասին, որ բնական իմունիտետը վարակումից հետո կայուն է, ուժեղ, անգամ՝ կարող է ցմահ լինել»,-ասաց բժիշկը։

Սամվել Գրիգորյանը օրինակ բերեց Ամերիկյան վերահսկողության կենտրոնի վերլուծությունը, երբ պատվաստված-վարակվածները վարակը փոխանցում են նույն կերպ, ինչ չպատվաստվածները։ Բերվեց նաև Իսրայելի կլինիկայի վերլուծությունը՝ հիվանդացածների-հոսպիտալացվածների 100 տոկոսը պատվաստված է։

Նա, հիշեցնելով Անահիտ Ավանեսյանի խոսքը, որը նշել էր, թե վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութը չի ազդում, ընդգծեց, որ նման հայտարարություն չի կարելի անել ընդամենը մեկ տարի պատվաստանյութի կիրառման ժամանակ։

«Որովհետև վերարտադրողական առողջությունը երեխա ունենալու հատկությունն է նաև, այսինքն՝ այս պատվաստանյութերի հեռակա ազդեցությունները հայտնի չեն։ Այս պատվաստանյութերից մեծ մասը ստեղծվել է գենային ինժեներիայի տեխնոլոգիաներում ու դրանք դասական պատվաստանյութերի հետ համեմատությունն ընդհանրապես տեղին չէ։ Ընդամենը մեկ-երկու օր առաջ բրիտանական պարլամենտում հայտարարվում էր, որ պատվաստումների արդյունքում եղել է մահվան դեպքեր ու այլ բարդություններ ու բարդությունների թվում նշվում է 35 հազար դեպք վերարտադրողական առողջության ֆունկցիայի խանգարմամբ, այդ թվում, վիժումներ, սա փաստեր են»,-հայտարարեց Սամվել Գրիգորյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը