Ադրբեջանի ԱԱՆ հակահետախուզության նախկին պետը ամբաստանյալների աթոռին է
Սկսվում է Ադրբեջանի լուծարված ԱԱՆ գլխավոր ռազմական հակահետախուզական վարչության նախկին պետ Նիզամի Շիրինովի և այլ պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետ կապված քրեական գործով դատավարությունը։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այսօր Բաքվի ռազմական դատարանում տեղի կունենա նախնական նիստ դատավոր Ջամալ Ռամազանովի նախագահությամբ, կճշտվեն մեղադրյալների անձնական տվյալները։
Նիզամի Շիրինովը հանցավոր խմբի կազմում, ԱԱՆ վարչությունների պետեր Էլջան Աբդուլաևի և Էլման Թահիրովի, ինչպես նաև ոստիկան Նադիր Նազիրովի հետ միասին, բռնություն է գործադրել տուժածների և նրանց հարազատների նկատմամբ, նրանց արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափի դրամ և գույք կորզել առանձին անձանցից, կաշառք ստացել հովանավորության համար և լեգալացրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք։ Հարուցվել են քրեական գործեր Ադրբեջանի Քր.օր. մի շարք հոդվածներով։ Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընդունվել է չբացակայելու ստորագրությունը։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ապահովվել է պատճառված նյութական վնասի մի մասի փոխհատուցում, կալանք է դրվել մեղադրյալին պատկանող անշարժ գույքի վրա։

Աղբյուրը՝ news.am